Ոստիկանապետը հորդորել է ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելու մտադրությունից
Երեկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետների և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հիշեցնելով գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ոստիկանության ձեռնարկումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այս անգամ էլ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ձեռնպահ մնալ պրոբլեմները հակաօրինական ճանապարհով լուծելու մտայնությունից, և գյուղապետերին կոչ արեց սերտորեն աշխատել ոստիկանության տարածքային կառույցների հետ, իսկ այդ ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգեց ոչ միայն քաջատեղյակ լինել բնակչության հոգսերին ու մտահոգություններին, այլև գործնականում օգնել դրանց լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղապետերին հուզող այլ հարցեր ևս, որոնց լուծման վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Հանդիպումից հետո Վլադիմիր Գասպարյանն առանձնազրույց է ունեցել գյուղապետերի հետ, մանրամասն ծանոթացել է համայնքների հիմնահարցերին և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու դրանց կարգավորմանը:

ՀՀ ոստիկանություն