Մայիսի 24-ի ժամը 14։40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնե կառուցատարրերը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևանի Սոսե փողոցի թիվ 1/3 հասցեի չշահագործվող կաթսայատանը տեղի է ունեցել ջրագծի վթար, որը վերականգնելու համար անհրաժեշտ է ապամոնտաժել փլուզված տանիքի երկաթբետոնե կառուցատարրերը, ինչպես նաև Սոսե փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող խանութի կիսափլուզված պատը:
Ժամը 17։15-ին փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնյա կառուցատարրերը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը կաթսայատանը դարձել է անվտանգ:
Փլուզում