Ավագանու քարոզարշավին Հ1-ը ընդդիմությանը բացասական լույսի ներքո է ներկայացրել
Երևանի մամուլի ակումբը մայիսի 4-19-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. ընտրությունների և հետընտրական գործընթացների լուսաբանման վերաբերյալ, որի հաշվետվությունն այսօրվա ասուլիսին ներակայացրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Նախընտրական շրջանում անբարենպաստ է եղել, մասնավորապես, ՀԱԿ-ի գործունեության լուսաբանումը` 6 բացասական ու ոչ մի դրական անդրադարձ: ԲՀԿ-ի առնչությամբ լուրեր են եղել նաև դրա առանձին անդամների անվայելուչ արարքների մասին (ոչ անպայման՝ ընտրությունների հետ կապված): Հետազոտության են ենթարկվել Հ1-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Արմնյուզը», Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը»,–ասել է բանախոսը։ Ուսումնասիրված հաղորդումներում հետընտրական իրավիճակն առավել ակտիվ է լուսաբանել «Երկիր Մեդիան», որին հաջորդում է «Արմնյուզը»: Հետընտրական իրավիճակին մոտավորապես հավասար եթերաժամանակ են հատկացրել երկու առաջատարներին հետևող «Արմռադիոն» ու «Կենտրոնը»: Իսկ թեմայի նկատմամբ ամենաքիչ հետաքրքրությունները դրսևորել են Հ2-ը և Հանրային ռադիոն: Ընտրությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքին ամենամեծ ուշադրությունը դարձել են «Կենտրոնը», «Երկիր Մեդիան» ու «Արմռադիոն», ամենաքիչը՝ Հ1-ը: Հ2-ում ու Հանրային ռադիոյում ևս ընտրությունների գնահատականների բացասական հաշվեկշիռը հիմնականում ձևավորվել է քաղաքական ընդդիմությանը խոսք տրամադրելու հաշվին: Ուշագրավ է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լուսաբանվել է ոչ թե որպես ավագանու թեկնածու, այլ գործող քաղաքապետ:
Ավագանու քարոզարշավին Հ1-ը ընդդիմությանը բացասական լույսի ներքո է ներկայացրել
Երևանի մամուլի ակումբը մայիսի 4-19-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013թ. ընտրությունների և հետընտրական գործընթացների լուսաբանման վերաբերյալ, որի հաշվետվությունն այսօրվա ասուլիսին ներակայացրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Նախընտրական շրջանում անբարենպաստ է եղել, մասնավորապես, ՀԱԿ-ի գործունեության լուսաբանումը` 6 բացասական ու ոչ մի դրական անդրադարձ: ԲՀԿ-ի առնչությամբ լուրեր են եղել նաև դրա առանձին անդամների անվայելուչ արարքների մասին (ոչ անպայման՝ ընտրությունների հետ կապված): Հետազոտության են ենթարկվել Հ1-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Արմնյուզը», Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը»,–ասել է բանախոսը։
Ուսումնասիրված հաղորդումներում հետընտրական իրավիճակն առավել ակտիվ է լուսաբանել «Երկիր Մեդիան», որին հաջորդում է «Արմնյուզը»: Հետընտրական իրավիճակին մոտավորապես հավասար եթերաժամանակ են հատկացրել երկու առաջատարներին հետևող «Արմռադիոն» ու «Կենտրոնը»: Իսկ թեմայի նկատմամբ ամենաքիչ հետաքրքրությունները դրսևորել են Հ2-ը և Հանրային ռադիոն:
Ընտրությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքին ամենամեծ ուշադրությունը դարձել են «Կենտրոնը», «Երկիր Մեդիան» ու «Արմռադիոն», ամենաքիչը՝ Հ1-ը: Հ2-ում ու Հանրային ռադիոյում ևս ընտրությունների գնահատականների բացասական հաշվեկշիռը հիմնականում ձևավորվել է քաղաքական ընդդիմությանը խոսք տրամադրելու հաշվին:
Ուշագրավ է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լուսաբանվել է ոչ թե որպես ավագանու թեկնածու, այլ գործող քաղաքապետ: