Լրահոս

24.05.2013 14:55


Շրջանավարտների թիվը շուրջ 7 հազ.–ով պակասել է

Շրջանավարտների թիվը շուրջ 7 հազ.–ով պակասել է

«7օր»–ը պարզել է, որ այսօր հանրակրթական դպրոցն ավարտեց շուրջ 30 հազ. աշակերտ։ Փոխարենը նախորդ տարի շրջանավարտների թիվը շուրջ 37 հազ. էր, այսիքն՝ 7000–ով ավելի։ Այս թվի մեջ չեն մտնում միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։

«7օր»–ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեկ տարվա ընթացքում շուրջ 7000–ով շրջանավարտների թվի պակասելը պայմանավորել է 9–րդ դասարանից հետո ավագ դպրոցի փոխարեն նախնական մասնագիտական հաստատություններ, ուսումնարաններ և քոլեջներ գնալով։

Մեր հարցին՝ ավագ դպրոցը շարունակելու փոխարեն իրենց ցանկացած ուսումնական հաստատությունն ընտրելու հնարավորությունն արդեն 3 տարի՛ է, ինչ տրված է, հետևաբար ինչո՞ւ նախորդ և այս տարիների համեմատությամբ ավագ և միջնակարդ դպրոցների շրջանավարտների թվի տարբերությունը 7000 է կազմում, Ն. Հովհաննիսյանը պատասխանել է, թե հավանաբար այդ նորույթը կամաց–կամաց է տարածում ստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը