Նաիրա Զոհրաբյան. «Ղարաբաղի ակնախությանը չկա ու չի կարող լինել որևէ այլընտրան»
Նաիրա Զոհրաբյանը ելույթը Տալինում ընթացող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ
Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իմ ելույթը սկսել՝ արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը։ Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով՝ խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը։ Դուք հայտարարում եք, որ Հայաստանն եւ Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով։ Դուք, մեղամ ասած, ճիշտ չեք։ Դուք չեք կարող բերել որեւէ օրինակ, երբ ՀՀ առաջին դեմքերը օգտագործած լինեն ռազմական հռետորաբանություն, չկա նման բան։ Այո, մենք պատերազմ չենք ուզում, սակայն մեզ պատերազմով վախեցնել հնարավոր չէ։ Հարգելի գործընկերներ, մեկ բան հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք, որեւէ ձեւաչափով չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, եւ ինչքան շուտ դա հասկանա Ադրբեջանն ու նաեւ դուք՝ այստեղ նստածներդ, այնքան մենք շատ ավելի արագ կկարողանանք ունենալ խաղաղ, կայուն զարգացող տարածաշրջան։ Սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում ընդունել այդ պարզ ճշմարտությունը, այլեւ գլխիվայր է շուռ տալիս փաստերն ու իրողությունները եւ փորձում է վերախմբագրել միջազգային նորմերն ու սեփական հայեցողությամբ վերաշարադրել ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը։
Այո, չնայած համանախագահող երկրների գործադրած ջանքերին, վերջին տարիներին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել ղարաբաղյան խնդրում, քանզի Ադրբեջանը մեկը մյուսի հետեւից մերժում էր միջնորդների առաջարկները։ Ինչպես ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած կոչին՝ հնչած 2011-ին Դովիլում, չնայած կազանյան սամիթից սպասումներին, այդպես էլ որեւէ դրական տեղաշարժ չեղավ՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Մեկ բան հստակ է՝ Ադրբեջանը ցանկանում է դուրս բերել բանակցային գործընթացը Մինսկի խմբի ֆորմատից եւ տեղափոխել այլ ֆորմատ, ցանկանում է փոխել միջնորդներին։ Այդ երկրի համար այլեւս սովորական է դարձել ետ կանգնել անգամ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, որ պետք է մշակվեն հստակ մեխանիզմներ՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քննելու համար, Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ամեն ջանք գործադրեց այդ նախաձեռնությունը տապալելու համար։ Ավելին, սպառնաց կիռարել վետո՝ ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեի նկատմամբ։ Ադրբեջանը, հայտնի է, որ համառորեն հրաժարվում է նաեւ շփման գծից ետ կանչել դիպուկահարներին։
Հարգելի գործընկերներ, համանախագահողներն իրենց աշխատանքը կառուցում են երկու անչափ կարեւոր ուղղություններով՝ հիմնարար սկզբունքներ եւ որ նույնպես անչափ կարեւոր է՝ վստահության մթնոլորտի ձեւավորում։ Վստահության մթնոլորտի ձեւավորումը ենթադրում է խիստ կոնկրետ քայլեր, ինչի մասին ես խոսեցի։ Կոնկրետ քայլեր անելը, ինչը կբերի վստահության մթնոլորտի կառուցմանն ու լարվածության թուլացմանը, Ադրբեջանին ձեռնտու չէ։ Ավելին, այդ երկիրը գնում է լարվածության ակնհայտ մեծացման, ուռճացնելով իր ռազմական բյուջեն, առաջին դեմքերի մակարդակով սպառնալով պատերազմով։ Եւ եթե Ադրբեջանին թվում է, որ իր սպառնալիքներով որեւէ մեկին կարող է վախեցնել, ապա դա իրենց հերթական մոլորությունն է։ Ադրբեջանցի զինվորի ոգին մենք բազմիցս ենք տեսել։ Հերթական անգամ այդ ոգին ողջ աշխարհը տեսավ Բուդապեշտում, երբ արդբեջանցի սպան գազանաբար կացնահարեց քնած հայ սպային։ Ահա սա է իրական ադրբեջանական ոգին։
Հարգելի գործընկերներ, չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքոշորմանն ու քայլերին, Հայաստանը շարունակելու է իր ջաքներն ուղղել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների ու դրույթների վրա։
Եւ վերջում՝ դուք այստեղ խոսում եք Ղարաբաղի մասին՝ երբեւէ չլինելով այնտեղ։ Դուք չգիտեք, թե ինչպես են ապրում Ղարաբաղում մարդիկ, ինչ հոգսեր ու խնդիրներ ունեն։ Մի՛ վախեցեք գնալ Ղարաբաղ։ Գնացեք ու վստահեցնում եմ, կտեսնեք խաղաղ ապրող ժողովուրդ, որը հետեւողականորեն կառուցում է իր ժողովրդավարական ապագան։ Կտեսնեք պետություն, ուր բավականին արդյունավետ աշխատում են իշխանության ինստիտուտները։ Եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանից հետո, առանց որեւէ լսումների էլ դուք կհասկանաք, որ Ղարաբաղի ակնախությանը չկա ու չի կարող լինել որևէ այլընտրանք։