Ավարտվեց «Ջահուկյանական ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտական նստաշրջանը
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իր աշխատանքներն ավարտեց «Ջահուկյանական ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտական նստաշրջանը, որը մեկնարկել էր մայիսի 22-ին և այս անգամ նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին: Նստաշրջանի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԳԱԱ լեզվի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի ագրարային համալսարանի և այլ հաստատությունների ավելի քան չորս տասնյակ գիտաշխատողներ: Լեզվաբանների ուշադրության կենտրոնում էին հայոց լեզվի պատմությանը, բարբառագիտությանը, բառագիտությանը, տերմինաբանությանը, ստուգաբանությանը, ոճաբանությանը, հայերենի հնչյունական համակարգին, արևմտահայերենին, գրական հայերենի երկու ճյուղերի փոխհարաբերություններին, հայերենի գրավոր և խոսակցական տարբերակների յուրահատկություններին առնչվող հարցեր: Ընթերցվեցին նաև հայերենի և այլ լեզուների փոխհարաբերություններին նվիրված, ընդհանուր լեզվաբանական և լեզվամշակութաբանական հարցերի առնչվող զեկուցումներ: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի գնահատմամբ՝ նստաշրջանի ընթացքում ծավալված աշխույժ քննարկումները, զեկուցումներում հնչած հարցադրումները և կատարված եզրահանգումները իրենց նպաստը կբերեն հայ լեզվաբանական մտքի զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն