Լրահոս

24.05.2013 13:50


Ավագանիում «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը Արմեն Մարտիրոսյանը չի լինի

Ավագանիում «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը Արմեն Մարտիրոսյանը չի լինի

Այսօր հրավիրված ասուլիսում Երևանի ավագանու ընտություններում «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ համանուն խմբակցության ղեկավարը թերևս ինքը չի լինի։

Ավագանիում իմ լինելը չի նշանակում, որ ե՛ս եմ ղեկավարելու խմբակցությունը։ Ամենայն հավանականությամբ ուրիշ մարդ կղեկավարի,–ասել է Ա. Մարտիրոսյանը՝ չնշելով, թե ով պետք է ղեկավարի «Բարև Երևան» խմբակցությունը:

Ա. Մարտիրոսյանը չի բացառել նաև ավագանիում որոշակի հարցերի շուրջը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համագործակցության հնարավորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը