Երևանքաղաքի 6 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 661 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի չափը գերազանցել է 1,4 անգամ:
Գյումրիքաղաքի փոշու միջին ամսական խտությունը այդ չափը գերազանցել է 1,9 անգամ, ծծմբի երկօքսիդի միջին ամսական խտությունը՝1,6 անգամ:
Վանաձորում փոշու միջին ամսական խտությունը գերազանցել է 4,2 անգամ, ծծմբի երկօքսիդինը՝ 1,5 անգամ:
Ալավերդիքաղաքի փոշու միջին ամսական խտությունը թուլյատրելի չափը գերազանցել է 3,5 անգամ, ավտոմատ կայանին հարակից տարածքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին ամսական խտությունը՝2,6 անգամ:
Հրազդանքաղաքում ընդհանուր առմամբ վերցվել է օդի 93 փորձանմուշ: Մթնոլորտային օդում ցեմենտի փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի չափը գերազանցել է 2,8 անգամ:
Արարատքաղաքի մշտական դիտակայանում ցեմենտի փոշու պարունակության որոշման համար ակտիվ նմուշառման եղանակով վերցվել է օդի 31 փորձանմուշ: Փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի չափը գերազանցել է 4,6 անգամ:
Ծաղկաձորքաղաքի պասիվ նմուշառման 14 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 140 փորձանմուշներում որոշվել են ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները: Որոշված նյութերի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելինորմաներիսահմաններում:
Վաղարշապատ, Աբովյան, Սևան, ԿապանևՄեղրիքաղաքներում վերցվել է մթնոլորտային օդի 157, 150, 80, 90 և 6 փորձանմուշ:
Արարատի մարզի Բուրաստանգյուղում և Վայոց ձորի մարզի Արենիգյուղում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելինորմաներիսահմաններում:
Ամբերդգյուղումազոտի երկօքսիդի և ամոնիակի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելինորմաներիսահմաններում:
Ամենափոշոտ քաղաքը Արարատն է, Երևանում փոշու չափը գերազանցում է 1,4 անգամ. վիճակագրություն
2013թ. մարտ ամսվա շրջակա բնական միջավայրի աղտոտվածության մշտադիտարկմամբ պարզվել է, որ ամենափոշոտ քաղաքը Արարատն է։
Այս մասին «7օր»–ը տեղեկացել է Ազգային վիճակագրական ծառայությունից, որի տվյալները հիմնված են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության վրա։
ՀՀ շրջակա բնական միջավայրը 2013թ. մարտին ունեցել է հետևյալ բնութագիրը.
Երևան քաղաքի 6 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 661 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի չափը գերազանցել է 1,4 անգամ:
Գյումրի քաղաքի փոշու միջին ամսական խտությունը այդ չափը գերազանցել է 1,9 անգամ, ծծմբի երկօքսիդի միջին ամսական խտությունը՝ 1,6 անգամ:
Վանաձորում փոշու միջին ամսական խտությունը գերազանցել է 4,2 անգամ, ծծմբի երկօքսիդինը՝ 1,5 անգամ:
Ալավերդի քաղաքի փոշու միջին ամսական խտությունը թուլյատրելի չափը գերազանցել է 3,5 անգամ, ավտոմատ կայանին հարակից տարածքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին ամսական խտությունը՝ 2,6 անգամ:
Հրազդան քաղաքում ընդհանուր առմամբ վերցվել է օդի 93 փորձանմուշ: Մթնոլորտային օդում ցեմենտի փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի չափը գերազանցել է 2,8 անգամ:
Արարատ քաղաքի մշտական դիտակայանում ցեմենտի փոշու պարունակության որոշման համար ակտիվ նմուշառման եղանակով վերցվել է օդի 31 փորձանմուշ: Փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի չափը գերազանցել է 4,6 անգամ:
Ծաղկաձոր քաղաքի պասիվ նմուշառման 14 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 140 փորձանմուշներում որոշվել են ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները: Որոշված նյութերի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Վաղարշապատ, Աբովյան, Սևան, Կապան և Մեղրի քաղաքներում վերցվել է մթնոլորտային օդի 157, 150, 80, 90 և 6 փորձանմուշ:
Արարատի մարզի Բուրաստան գյուղում և Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Ամբերդ գյուղում ազոտի երկօքսիդի և ամոնիակի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
7or.am