Լրահոս

24.05.2013 11:38


Ուրբաթօրյա բողոքի հերթական գործողությունը դատախազության մոտ

Ուրբաթօրյա բողոքի հերթական գործողությունը դատախազության մոտ

Այսօր՝ ժամը 14:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի է ունենալու բողոքի հերթական գործողությունը, որով պահանջվում է ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և արդարացման վճիռ կայացնել թե՛ նրա, և թե՛ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀԱԿ երիտասարդները դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

«Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում` գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը:

Կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել բողոքի միջոցառումներին»,–ասված է բողոքի գործողության կազմակերպիչների հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը