Աշխարհ

24.05.2013 10:33


Ադրբեջանը մադրիդյան սկզբունքների բոլոր վեց կետերը ընդունում է որպես բանակցությունների մեկնարկի հիմք

Ադրբեջանը մադրիդյան սկզբունքների  բոլոր վեց կետերը ընդունում է որպես բանակցությունների մեկնարկի հիմք

«1news.az»-ին տված հարցազրուցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած վեց սկզբունքների տակ: Նա նշել է, թե «բակացային գործընթացի մեկնարկի համար հայկական կողմը պետք է նախաձեռնի զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից»։ «Այսօր միջազգային հանրությունը և հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրները այն տեսակետին են, որ ստատուս քվոն պետք է փոփոխության ենթարկվի»,–հայտարարել է Է. Աբդուլաևը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բարձրաձայնված և թարմացված Մադրիդյան սկզբունքների հիմքը հանդիսացող բոլոր վեց սկզբունքները, դա հնարավորություն կտա սկսել աշխատանքները համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջը:

«Մինսկի խմբի կողմից առաջարկված կետերն են` Ադրբեջանի վերասհկողությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքները, Լեռնային Ղարաբաղին ընձեռել միջանկյալ կարգավիճակ և տրամադրել անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, բոլոր փախստականներին և ներքին տեղահանվածներին հնարավորություն ընձեռել վերադառնալու նախկին բնակության վայրերը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի տրամադրում և հետագայում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշակիացում՝ հիմք ընդունելով իրավաբանորեն պարտադիր կամարտահայտությունը, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում նաև խաղաղության պահպանման գործողությունները»:

Ադրբեջանցի դիվանագետը նաև ավելացրել է, թե Ադրբեջանը բոլոր վեց սկզբունքները ընդունում է որպես բանակցությունների մեկնարկի հիմք:

Այս խորագրի վերջին նյութերը