Ադրբեջանի ԿԸՀ–ը Գրիգորի Այվազյանին որպես նախագահի թեկնածու կգրանցի՞
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևը «1news.az»-ին ասել է, որ «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ «Նա պետք է, գործող օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնի։ Եթե Այվազյանն ունի Ադրբեջանի քաղաքացիություն, ապա կարող է դիմել ԿԸՀ, որից հետո կուսումնասիրվեն նրա փաստաթղթերը, որի արդյունքում էլ նրան կտրվի պատասխան»,–ասել է Սարիևը՝ հավելելով, որ բոլոր գործողությունները պետք է կատարվեն Ադրբեջանի ընտրական կանոնադրությանը համապատասխան:
Հիշեցնենք, որ օրերս Գրիգորի Այվազյանը հայտնել էր, թե մտադիր է մասնակցել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ ընդգծելով, թե Ադրբեջանի բոլոր ընտրություններն անվավեր են, քանի որ Ադրբեջանի հայ համայնքը զրկված է եղել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: