Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումը
7or.am–ում 23.05.13թ հրապարակված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` «Արտադրական խեղման համար վնասի խոխհատուցումը պետք է վճարվի նաև թոշակի անցնելուց հետ» նյութի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է.
Աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով քաղաքացու առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի ապրիլի 12-ի գրությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռևս ս/թ մայիսի 6-ին տվել է ծավալուն պատասխան, որից ներկայացնում ենք եզրափակիչ հատվածը (պատասխանն ամբողջությամբ տեղադրված է նախարարության www.mss.am կայքում):
2012 թվականի ընթացքում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջով ՀՀ աշխատանքի պետական տեսչություն է դիմել շուրջ 40 քաղաքացի: Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կազմակերպվել են վարչական լսումներ: Դիմումների.
- մի մասով բավարարվել է քաղաքացիների պահանջը և գործատուների կողմից վճարվել է շուրջ 700 հազար ՀՀ դրամ հատուցում,
- մեկ այլ մասը վերաբերել են լուծարված և իրավահաջորդ չունեցող կազմակերպություններին և դատական ակտով սնանկ ճանաչված կազմակերպություններին,
- մեկ այլ մասով դիմում-բողոքներով իրականացված վարչական վարույթի ընթացքում գործատուները վիճարկել են դիմումատուների պահանջը, վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած դատական ակտեր և առողջությանը պատճառած վնասի հատուցումը պայմանավորել են միայն դատական կարգով քաղաքացիների պահանջը բավարարող դատական ակտերի առկայությամբ, այսինքն` վիճարկել են արտադատական` վարչական կարգով առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարելը: Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում իրականացրել է վարչարարություն, հսկողական և վերահսկողական գործառույթներ, ընդունել վարչական ակտեր, արդյունքում` գործատուներինտրվելենպարտադիրկատարմանհանձնարարականներ, վերականգնվելենաշխատողներիաշխատանքայինիրավունքները: ՀՀաշխատանքիպետականտեսչությունըՀՀաշխատանքայինօրենսդրությանարձանագրվածխախտումներըվերացնելումասինպարտադիրկատարմանհանձնարարականտալուցբացի, օրենքովայլ` վնասիգումարբռնագանձելուկամհարկադրանքիայլմիջոցներկիրառելուլիազորությունչունի:
Բոլոր այն դեպքերում, երբ գործատուների կողմից վիճարկվել է դիմումատուների պահանջը, վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած դատական ակտերը և առողջությանը պատճառված վնասի հատուցումը պայմանավորել են միայն դատական կարգով քաղաքացիների պահանջը բավարարող դատական ակտերի առկայությամբ, այսինքն` վիճարկել են արտադատական` վարչական կարգով առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարելը, քաղաքացիներին խոհրուրդ է տրվել դիմել դատարան` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ըստ որի` վնասի հատուցում ստանալը համարվում է աշխատանքային իրավունքների պաշտպանության դատական եղանակ:
Ելնելով վերոգրյալից` առողջությանը պատճառած վնասի հատուցման վերաբերյալ դիմումների դեպքում ՀՀաշխատանքիպետականտեսչությանխնդիրնէօրենքովվերապահվածլիազորություններիսահմաններումիրականացնելվարչականվարույթ, օբյեկտիվքննությանարդյունքումփաստականևիրավականհիմքերիհամադրմամբ, աշխատողիաշխատանքայինիրավունքներիխախտումներիառկայությանդեպքումկիրառելվարչականպատասխանատվությանմիջոցներ, խախտումներըվերացնելունպատակովգործատուներինտալպարտադիրկատարմանհանձնարարականներ, իսկվնասիհատուցումբռնագանձելուպահանջովքաղաքացիներիպահանջներըենթակաենքննությանդատականկարգով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն` եթե աշխատանքի վայրում աշխատողը դժբախտ դեպքից խեղում է ստացել, գործատուն կրում է նյութական պատասխանատվություն: Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումը
7or.am–ում 23.05.13թ հրապարակված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` «Արտադրական խեղման համար վնասի խոխհատուցումը պետք է վճարվի նաև թոշակի անցնելուց հետ» նյութի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է.
Աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով քաղաքացու առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի ապրիլի 12-ի գրությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռևս ս/թ մայիսի 6-ին տվել է ծավալուն պատասխան, որից ներկայացնում ենք եզրափակիչ հատվածը (պատասխանն ամբողջությամբ տեղադրված է նախարարության www.mss.am կայքում):
2012 թվականի ընթացքում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջով ՀՀ աշխատանքի պետական տեսչություն է դիմել շուրջ 40 քաղաքացի: Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կազմակերպվել են վարչական լսումներ: Դիմումների.
- մի մասով բավարարվել է քաղաքացիների պահանջը և գործատուների կողմից վճարվել է շուրջ 700 հազար ՀՀ դրամ հատուցում,
- մեկ այլ մասը վերաբերել են լուծարված և իրավահաջորդ չունեցող կազմակերպություններին և դատական ակտով սնանկ ճանաչված կազմակերպություններին,
- մեկ այլ մասով դիմում-բողոքներով իրականացված վարչական վարույթի ընթացքում գործատուները վիճարկել են դիմումատուների պահանջը, վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած դատական ակտեր և առողջությանը պատճառած վնասի հատուցումը պայմանավորել են միայն դատական կարգով քաղաքացիների պահանջը բավարարող դատական ակտերի առկայությամբ, այսինքն` վիճարկել են արտադատական` վարչական կարգով առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարելը: Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում իրականացրել է վարչարարություն, հսկողական և վերահսկողական գործառույթներ, ընդունել վարչական ակտեր, արդյունքում` գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, վերականգնվել են աշխատողների աշխատանքային իրավունքները: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ՀՀ աշխատանքային օրենսդրության արձանագրված խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարական տալուց բացի, օրենքով այլ` վնասի գումար բռնագանձելու կամ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու լիազորություն չունի:
Բոլոր այն դեպքերում, երբ գործատուների կողմից վիճարկվել է դիմումատուների պահանջը, վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած դատական ակտերը և առողջությանը պատճառված վնասի հատուցումը պայմանավորել են միայն դատական կարգով քաղաքացիների պահանջը բավարարող դատական ակտերի առկայությամբ, այսինքն` վիճարկել են արտադատական` վարչական կարգով առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարելը, քաղաքացիներին խոհրուրդ է տրվել դիմել դատարան` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ըստ որի` վնասի հատուցում ստանալը համարվում է աշխատանքային իրավունքների պաշտպանության դատական եղանակ:
Ելնելով վերոգրյալից` առողջությանը պատճառած վնասի հատուցման վերաբերյալ դիմումների դեպքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության խնդիրն է օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնել վարչական վարույթ, օբյեկտիվ քննության արդյունքում փաստական և իրավական հիմքերի համադրմամբ, աշխատողի աշխատանքային իրավունքների խախտումների առկայության դեպքում կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, խախտումները վերացնելու նպատակով գործատուներին տալ պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ վնասի հատուցում բռնագանձելու պահանջով քաղաքացիների պահանջները ենթակա են քննության դատական կարգով: