Լրահոս

23.05.2013 17:14


Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 22-ին՝ ժամը 09։15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասից բերման է ենթարկվել 1969թ. ծնված Համլետ Գ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):

Համլետ Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Այս խորագրի վերջին նյութերը