Կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համառուսաստանյան հանձնախմբի կազմակերպչական առաջին նիստը
Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցեցին ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական եւ հասարակական ոլորտի անվանի գործիչներ, ՌԴ-ում հայ համայնքային կառույցների ղեկավարներ եւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նիստի բացմանն իր երախտիքի խոսքը հղեց հանձնախմբի բոլոր անդամներին: «Նախատեսվելիք միջոցառումների հավուր պատշաճի իրականացման կարեւորությունը թելադրված է մարդկության պատմության ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի արդյունավետ շարունակման առաջնահերթությամբ»,–ընդգծեց ՌԴ-ում ՀՀ դեսպանը: Օլեգ Եսայանը նաեւ վստահություն հայտնեց, որ համառուսաստանյան հանձնախմբի աշխատանքները կընթանան ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծված համահայկական հանձնաժողովի աշխատանքներին համահունչ:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողովի քարտուղար, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց համահայկական հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձավ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին:
Ելույթներով եւ նախատեսվելիք միջոցառումների կազմակերպման առաջարկներով հանդես եկան նաեւ հանձնախմբում ընդգրկված անդամներից` ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Զախարովը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գ. Տեր-Ղազարյանցը, «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յու.Նավոյանը եւ այլք:
Նիստի ավարտին հաստատվեց հանձնախմբի կազմը, ինչպես նաեւ աշխատանքային խմբի կազմն ու միջոցառումների ծրագրման եւ իրականացման կարգը: