Լրահոս

23.05.2013 17:05


Ջենիֆեր Լոպեսը բջջային կապի խանութների ցանց է բացում

Ջենիֆեր Լոպեսը բջջային կապի խանութների ցանց է  բացում

Ինչպես պարզվում է, Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, դիզայներ և կինոաստղ, այլ նաև բավական հաջողակ գործարար: Մոտակա ժամանակահատվածում նա ծրագրում է «Viva Movil» բջջային կապի խանութների ցանց բացել ԱՄՆ-ում: Այդ մասին Ջենին հայտնել է Լաս-Վեգասում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Հետաքրքիրն այն է, որ այդ խանութները նախատեսված են ԱՄՆ-ի լատինամերիկյան բնակչության համար, այդ իսկ պատճառով անձնակազմի համար իսպաներենովազատ խոսելը պարտադիր կլինի: Սկզբում բացվելու է 15 խանութ, որոնցից առաջինը՝ Նյու Յորքում:

Այս խորագրի վերջին նյութերը