Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու նպատակով պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14 000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540 000 ՀՀ դրամի կահույք:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: