Լրահոս

23.05.2013 16:00


Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Մայիսի 20-ից Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով:

Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պատվիրակության կազմին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում իրականացված աշխատանքները, ներկայացվեցին ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2012-2013 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ու ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև հետագա համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նաև ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանի հետ, ՀՀ ոստիկանության շտաբում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչություններում, փորձաքրեագիտական վարչությունում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ինֆորմացիոն կենտրոնում և ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում:

Այս խորագրի վերջին նյութերը