Լրահոս

23.05.2013 15:45


Արման Մելիքյան. «Սկսվել է ռուս-ադրբեջանական հերթական մեղրամիսը»

Արման Մելիքյան. «Սկսվել է ռուս-ադրբեջանական հերթական մեղրամիսը»

Արդեն նկատելի է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ սկսվել է ռուս-ադրբեջանական հերթական մեղրամիսը: Լավրովը խոսում է ադրբեջանական հողերը վերադարձնելու անհրաժեշտության մասին, ազերիները պատմում են, որ «Եվրատեսիլում» Ռուսաստանին արված իրենց անկեղծ սիրո խոստովանության վկայությունը թշնամու նենգ ձեռքով ոչնչացվել է... Սա դեռ սկիզբն է: Կարևորն այն է, որ հայկական կողմերն առաջիկա ամիսների ընթացքում չգնան անտեղի զիջումների, քանի որ դրանց ընթացքում սպասվելիք զարգացումները ենթարկվելու են մեղրամսին յուրահատուկ օրինաչափություններին` ռուսները փորձելու են ազերիների հետ օրինական ամուսնություն գրանցել մեր ունեցվածքը նրանց հանձնելու պայմանով, ազերիներն էլ հազար խոստում կտան, միայն թե ստանան ալիևյան կլանի իշխանության շարունակականությունն ապահովող երաշխիքներ ու մեր հաշվին տրվելիք օժիտն էլ կփորձեն սեփականել, բայց վերջում, ինչպես միշտ, ռուսներին կթողնեն ձեռնունայն ու հուսախաբ: Կարևորը` ռուսական անցողիկ քաղաքական տռփանքին ինքներս մեզ զոհ չտանք. մեղրամսի ավարտից հետո է, որ լուրջ գործեր նախաձեռնելու մեր հնարավորություններն էապես կընդլայնվեն:

Արման Մելիքյան

Այս խորագրի վերջին նյութերը