Վերահսկիչ պալատը պարզել է՝ բիոզուգարանները ոչ արդյունավետ և անսարք են
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնել է, որ 2012թ. պետական գերատեսչությունների աշխատանքների ուսումնասիրության արդյունքներով Վերահսկիչ պալատը պարզել է՝ բիոզուգարանների ձեռքբերման և տեղադրման համար կատարված ծախսն արդյունավետ չէր:
Հիշեցնենք, որ բավական թանկարժեք այդ երկու զուգարաններից մեկը տեղադրվել էր Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, իսկ մյուսը՝ Տաթևի վանքի տարածքում։ Եվ այդ երկու զուգարաններն էլ անսարքություններ ունեն։
–Զուգարանը չի աշխատում։ Պետք է այդ անսարքությունը վերացվի, իսկ դա փող արժե: Մյուս կողմից՝ արդյոք նմանատիպ զուգարանները մեզ պե՞տք են,–ասել է Վ. Ավանեսյանը:
Փոխարենը վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ բոլորը բողոքում են այդ զուգարաններից, բայց տուրիզմ զարգացնել առանց դրանց հնարավոր չէ:
–Այդ զուգարանները պետք է աշխատեն ինքնածախսածածկվող սկզբունքով՝ վարձավճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին: Ծրագրի իմաստը դրանում էր, բայց արդյունք չի տվել,–խոստովանել է Տ. Սարգսյանը:
Իր հերթին էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ այդ բիոզուգարանների շահագործումը նախարարության վերահսկողությունից դուրս է:

7or.am