Շվեդիայի մայրաքաղքում զանգվածային անկարգությունները չեն դադարում
Մայիսի 19-ի երեկոյան Ստոկհոլմի արևմտյան թաղամասերից մեկում սկսված զանգվածային անկարգությունները մինչ օրս շարունակվում են։ Դրանք արդեն ընդգրկել են նաև Շվեդիայի մայրաքաղաքի արևելյան թաղամասերը։ «Ռիա-Նովոստի»–ի փոխանցմամբ՝ անցած գիշեր հրշեջ ծառայությունը 90 անգամ կանչով մեկնել է քաղաքի արվարձաններ՝ հրդեհը մարելու համար: Մայրաքաղաքի շրջաններից մեկում ցուցարարները հրկիզել են նաև ոստիկանական բաժանմունքը:
Հիշեցնենք, որ անկարգություններն սկսվել են կիրակի երեկոյան: Մոտավորապես 60 երիտասարդ մեքենաներ են այրել ու քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Երեքշաբթի գիշերն արդեն քաղաքի արևմտյան շրջանում անկարգությունների մասնակիցների թիվը հասել էր 100-ի: Ըստ ԶԼՄ-ների՝ երիտասարդության բողոքի առիթ է դարձել վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանությունը գնադակահարել էր դաշույնով զինված 69-ամյա մի տղամարդու: Ակցիայի մասնակիցները ոստիկանությանը մեղադրում են անհարկի դաժանության մեջ և պահանջում են անցկացնել տղամարդու մահվան անկախ հետաքննություն։