Լրահոս

23.05.2013 13:56


Լևոն Զուրաբյանը՝ Արմեն Աշոտյանին. «Ով ավելի շատ է գողացել, նա էլ ավելի ակտիվ հարձակվում է ընդդիմության վրա» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյանը՝ Արմեն Աշոտյանին. «Ով ավելի շատ է գողացել, նա էլ ավելի ակտիվ հարձակվում է ընդդիմության վրա» (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակել է երեկ ընդհատված իր ելույթը՝ նվիրված ՀՀ կառավարության ծրագրին։

–Այս կառավարության ջանքերով ստեղծված է ժողովրդի հարստահարման մեխանիզմ, որի հետևանքով երկրում ձևավորվել են արհեստականորեն բարձր գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր և միջին գործարարությունը, աճում սոցիալական բևեռացումն ու աղքատությունը,–մասնավորապես ասել է Լ. Զուրաբյանը։–Է՞լ ինչ վնաս դուք պետք է հասցրած լինեիք այս երկրին, որ չհամարձակվեիք գալ այս դահլիճ և փորձել ստանալ խորհրդարանի վստահության քվեն։ Կարծում եմ՝ ինչ էլ որ չեք արել, կանեք շատ մոտ ապագայում։

Նա անդրադարձել է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, որը ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ դատավճիռ է այս կառավության համար. այն և՛ բացահայտում է վերջինի քրեական կեղեքիչ բնույթը, և ապացուցում՝ չարաշահումները, պետական միջոցների հափշտակումներն ու վատնումները համակարգային և համատարածեն բնույթկրում։

–Քանի որ այստեղ մեծ–մեծ խոսում էր Կրթության և գիտության նախարարը, ես կբերեմ այդ թվերի հանրագումարը Վերահսկիչ պակատի հաշվետվության «Կրթության ոլորտ» գլխից։ Պարոն նախարար, պարզվում է, որ միայն ձեր ղեկավարած ոլորտում և միայն Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված տարատեսակ չարաշահումների ընդհանուր ծավալը կազմել է 220 մլն 500 հազ. դրամ կամ ավելի քան կես մլն դոլար։ Կարո՞ղ ենք այստեղից ենթադրել, որ նա, ով ավելի շատ է գողացել, նա էլ ավելի ակտիվ հարձակվում է ընդդիմության վրա,–նշել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև նկատել է՝ եթե կառավարությունն այսքան հանցագործություններից և ձախողումներից հետո համարձակվում է հայցել խորհրդարանի վստահության քվեն, ապա պատասխանը կստանան ոչ թե իրենցից, այլ Հայաստանի հանրապետության ժողովրդից։

Իսկ ՀՀԿ–ական պատգամավորների ջղաձիգ ելույթներից հետո Լևոն Զուրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել՝ ասելով.

Ինձ շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ նյարդայնացել եք, որովհետև տարիներ շարունակ սովորել եք գողանալ, չարաշահել և չլսել դրա մասին ճշմարտությունը։ Բայց հիմա ավարտվել է այդ ժամանակը, և լսելու եք ձեր գողանալու և չարաշահումների մասին ողջ ճշմարտությունը։

Այդուհանդերձ, խորհրդարանը ձայների 76 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է ՀՀ կառավարության ծրագիրը։

Դրան հավանություն են տվել ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «ՀՅ Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները կառավարության ծրագրին դեմ են քվեարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը