Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և Էդմոն Մարուքյանը
Հենց նոր խորհրդարանը ձայների 76 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։
Այդ ծրագրին հավանություն տվեցին ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը և Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «ՀՅ Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները կառավարության ծրագրին դեմ քվեարկեցին։
Կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործադրի ներկայացուցիչներին, իսկ կողմ քվեարկածներն իրենց ուրախությունն արտահայտել են ծափահարություններով։

Թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչպես է քվեարկել, կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.parliament.am/register.php?do=bulletin&ID=5267
7or.am