Լրահոս

23.05.2013 12:42


Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա. Սուվորովի և Վ. Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լևոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը:

Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ ծրագրի իրականացման կոմիտեի նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

http://www.youtube.com/watch?v=eow6d8hhqWc

Այս խորագրի վերջին նյութերը