Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Արցախում համերգ չի ունենա: Այս մասին Aysor.am-ին հայտնել է համերգի կազմակերպիչ Վահագն Գևորգյանը:
«Մենք պաշտոնապես չենք ասել, որ նա պետք է համերգ ունենա նաև Լեռնային Ղարաբաղում: Կայքերը պետք է ինֆորմացիա ստանան հավաստի աղբյուրներից, ոչ թե բամբասանքներից»,-ասել է Վ. Գևորգյանը:
Նրա խոսքով` Մ. Կաբալյեն Երևանում ելույթ կունենա հունիսի 9-ին` Սպենդարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնում, իսկ Հայաստանում կլինի մեկ շաբաթ: Վ. Գևորգյանի խոսքով` հանրահայտ օպերային երգչուհին ցանկություն է հայտնել 2 երգ կատարել հայերենով, իսկ նրա պահանջների ցանկը սովորական է և որևէ արտասովոր բան չի պարունակում:
«Նա հատուկ ցանկություններ չի ներկայացրել: Նորմալ, սովորական, պարզ պահանջներ են, միայն նախընտրում է ոչ յուղոտ սնունդ: Նախատեսվում են այցելություններ Հայաստանի մի շարք վանքեր և եկեղեցիներ»,-աել է նա:
Մոնսերատ Կաբալյեն Արցախում համերգ չի ունենա