Լրահոս

23.05.2013 11:45


Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի

Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի

Արեկ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Արմավիրի մարզ։ Նրան ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը։

Տ. Սարգսյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է գյուղացիներին ապահովել անհրաժեշտ սերմերով:

Որոշվել է նաև.

  1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։
    3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։
    4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:
    5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
    6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:
    7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը