ՄԻՊ. «Արտադրական խեղման համար վնասի փոխհատուցումը պետք է վճարվի նաև թոշակի անցնելուց հետո»
Ամիսներ առաջ մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել մի շարք քաղաքացիներ, ովքեր բարձրացրել էին աշխատանքի ընթացքում ստացած արտադրական խեղման համար նշանակվող վնասի փոխհատուցման հարցը: Բանն այն է, որ աշխատանքի ընթացքում ստացված արտադրական խեղման համար աշխատողին նշանակվում է վնասի փոխհատուցում, սակայն, դրա վճարումը դադարեցվում է գործատուի կողմից քաղաքացու` ցանկացած տիպի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հանգամանքի հետ կապված: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, սակայն, հստակ սահմանում է, որ քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը: Դա ներառում է բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք: Օրենսդրությամբ հստակ սահմանված է նաև, որ նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակները, նպաստները և նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման: Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը:
Ստացվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից չի ապահովվում գործատուի պարտականության կատարումը. և՛ նախարարությունը, և՛ նրա ենթակայության տակ գտնվող ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, և' գործատուները պատասխանում են աշխատողների դիմում-բողոքներին՝ հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված այն դիրքորոշմանը, որ քաղաքացու՝ կենսաթոշակի անցնելու հիմքով առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմքերը վերանում են: Հարկ է նշել սակայն, որ նախադեպային իրավունքի կիրառում կարող են իրականացնել միայն դատարանները: Այս կապակցությամբ պաշտպանը դիմել է իրավասու բոլոր կառույցներին, նաև ՀՀ վարչապետին և խնդրել նրա միջնորդությունը հարցի լուծման կապակցությամբ: Խնդիրը, սակայն, դեռևս մնում է չլուծված:
ՄԻՊ. «Արտադրական խեղման համար վնասի փոխհատուցումը պետք է վճարվի նաև թոշակի անցնելուց հետո»
Ամիսներ առաջ մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել մի շարք քաղաքացիներ, ովքեր բարձրացրել էին աշխատանքի ընթացքում ստացած արտադրական խեղման համար նշանակվող վնասի փոխհատուցման հարցը: Բանն այն է, որ աշխատանքի ընթացքում ստացված արտադրական խեղման համար աշխատողին նշանակվում է վնասի փոխհատուցում, սակայն, դրա վճարումը դադարեցվում է գործատուի կողմից քաղաքացու` ցանկացած տիպի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հանգամանքի հետ կապված:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, սակայն, հստակ սահմանում է, որ քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը: Դա ներառում է բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:
Օրենսդրությամբ հստակ սահմանված է նաև, որ նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակները, նպաստները և նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման: Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը:
Ստացվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից չի ապահովվում գործատուի պարտականության կատարումը. և՛ նախարարությունը, և՛ նրա ենթակայության տակ գտնվող ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, և' գործատուները պատասխանում են աշխատողների դիմում-բողոքներին՝ հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված այն դիրքորոշմանը, որ քաղաքացու՝ կենսաթոշակի անցնելու հիմքով առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմքերը վերանում են:
Հարկ է նշել սակայն, որ նախադեպային իրավունքի կիրառում կարող են իրականացնել միայն դատարանները:
Այս կապակցությամբ պաշտպանը դիմել է իրավասու բոլոր կառույցներին, նաև ՀՀ վարչապետին և խնդրել նրա միջնորդությունը հարցի լուծման կապակցությամբ: Խնդիրը, սակայն, դեռևս մնում է չլուծված:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ