Լրահոս

23.05.2013 18:59


Միջազգային գիտաժողով ԵՊՀ–ում

Միջազգային գիտաժողով ԵՊՀ–ում

Մայիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ նիստերի դահլիճում տեղի կունենա «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ-ի նախաձեռնությամբ:

Եռօրյա գիտաժողովը նվիրված է ժամանակակից միկրո- և նանոէլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների, ինչպես նաև սարքերի ֆիզիկայի զարգացման ուղիների և ձեռքբերումների ամփոփմանը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Մանուկյանը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան ԵՊՀ ռադիոֆիզիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական, Ռուս-հայկական (Սլավոնական) և Արցախի պետական համալսարանների, ինչպես նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինտիտուտի ներկայացուցիչները:

Բանախոսներ կլինեն նաև արտասահմանյան երկրներից՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան, ԱՄՆ, Հունգարիա (մոտ 10 մասնակից): Ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 70 մարդ:

Զեկույցներն ու պլենար նիստերը բաժանված կլինեն 4 բաժիններով՝ «Կիսահաղորդչային նոր նյութերի ստացում և բնութագրում», «Ինտեգրալ սխեմաների մշակում և ձևավորում», «Նանոտեխնոլոգիա» և «Ցածր չափային համակարգեր»:

Այս խորագրի վերջին նյութերը