Լրահոս

23.05.2013 10:34


Յուիչիրո Միրուան 80 տարեկանում հաղթահարել է Էվերեստի գագաթը

Յուիչիրո Միրուան 80 տարեկանում հաղթահարել է Էվերեստի գագաթը

Ճապոնացի 80 տարեկան լեռնագնաց Յուիչիրո Միրուան հինգշաբթի բարձրանալով Էվերեստի գագաթը՝ դարձել է մոլորակի այդ ամենաբարձր կետը հաղթահարած ամենատարեց մարդը։ Այդ մասին հայտնում է «Ասոշեյթեդ փրեսը»:

Նշենք, որ Միրուան 70 և 75 տարեկանում Էվերեստը բարձրանալու երկու անհաջող փորձ արդեն արել էր:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», նախորդ ամենատարեց ռեկորդակիրը նեպալցի Մին Բահադուր Շերխանն է, ով 2008թ. 76 տարեկանում էր հաղթահարել Էվերեստի 8850 մետր բարձրությամբ գագաթը։ Այժմ նա 81 տարեկան է և հաջորդ շաբաթ մտադիր է այդ վերելքը կրկնել ։

Հիշեցնենք, որ Էվերեստը առաջին անգամ 1953թ. մայիսի 29-ին հաղթահարել են շերպ Տենցիգ Նորգեյեմը և նորզելանդացի Էդմունդ Հիլարին։

Այս խորագրի վերջին նյութերը