Լրահոս

23.05.2013 09:38


Աշնակի գյուղապետ. «Աթար ենք վառելու կամ էլ վերջում մենք մեզ պետք է վառենք»

Աշնակի գյուղապետ. «Աթար ենք վառելու կամ էլ վերջում մենք մեզ պետք է վառենք»

Արագածոտնի մարզի Աշնակ համայնքի բնակիչներն արդեն սկսել են մտահոգվել գազի սակագնի սպասվող բարձրացմամբ: «Աթար ենք վառելու կամ էլ վերջում մենք մեզ պետք է վառենք: Բայց ի՞նչ անենք, ո՞ւմ գլուխը հելնենք ջարդենք»,-­նեղսրտել է Աշնակի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը:

Համայնքապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատել է, որ գյուղում այս պահին ապրում է 300 չամուսնացած երիտասարդ աղջիկ և տղա: «Պատճառը սոցիալապես վատ պայմաններն են: Աշխատանք չունեն, որ ամուսնանան: Իրենք իրենց գլուխը չեն կարողանում պահել: Այդ երիտասարդների 80 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, բայց այսօրվա դրությամբ ոչ ոք աշխատանք չունի: Այս հարցով տարին երեք անգամ դիմում եմ Սերժ Սարգսյանին, որ չեն անում, էլ ի՞նչ անեմ: Ես էլ ՀՀԿ-ական գյուղապետ եմ` ոչ բարով ու խերով»,–ծիծաղելով ներկայացրել է գյուղապետը: Ըստ թերթի՝ գյուղում այս պահին ապրում է 1200 բնակիչ, իսկ դպրոցի աշակերտների թիվը կազմում է 135, մինչդեռ տարիներ առաջ եղել է գրեթե կրկնակի` 260:

Այս խորագրի վերջին նյութերը