Լրահոս

23.05.2013 09:17


Բողոքի գործողություն Ազգային ժողովի դիմաց

Բողոքի գործողություն Ազգային ժողովի դիմաց

Գազի սակագնի փոփոխության հետ կապված NEWS.am-ին ԱԺ լրատվական վարչության պետ Գոհար Սարգսյանը ասել է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու փակ, ներկա են գտնվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մենք թույլ չենք տալու առանց շահագրգիռ հանրության ներկայացուցիչների մասնակցության և փակ դռների հետևում ընդունել որոշումներ, որոնք անմիջապես վերաբերելու են հանրության լայն զանգվածին: Եթե մեր պետական այրերը գնան այդ քայլին, ապա մենք այդ որոշումները համարելու ենք կեղծ և ապօրինի ու շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները: Հարգելի հայրենակիցներ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժանորդներ միացեք մեր ու ձեր ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական իրավունքի պաշտպանության պայքարին:

Մայիսի 23-ին ժամը 5 անց 15 Ազգային Ժողովի մոտ տեղի կունենա ակցիա:

«Եկե՛ք կանխենք գազի թանկացումը, միացեք հայեր» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը