Դեսպան Այվազյանը հանդիպել է Էստոնիայի պաշտպանության նախարարի հետ
Մայիսի 22-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ միջպետական հարաբերությունների խորացման կապակցությամբ, կարեւորեցին երկկողմ ջանքերի գործադրումը պաշտպանական ոլորտում երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Էստոնիայի պաշտպանության նախարարը եւ դեսպան Այվազյանը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում աշխատանքներ տանել բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցի, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համատեղ քայլերի հստակեցման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Նախարար Ռեյնսալուի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը: