Ինչի՞ շուրջ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու վարչապետը (տեսանյութ)
Քիչ առաջ համացանցում է հայտնվել մի նյութ, որտեղ բավական ջերմիկ մթնոլորտում ԱԺ դահլիճում իրար հետ զրուցում են Նիկոլ Փաշինյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դատելով «Ա1+»-ի տեսանյութից՝ դա ոչ այնքան նման է զրույցի, որքան վարչապետի կողմից արվող «ինստրուկտաժի»: Վարչապետի կողմից հրահանգավորվելուց հետո հայտնվելով լրագրողների շրջափակման մեջ և ընկնելով նրանց հարցերի տարափի տակ՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շփոթված փորձում է պատասխանել հարցին, թե ինչ էր քննարկում «թունդ ընդդիմադիրը» վարչապետի հետ։ Նիկոլը պատասխանում է.
–Տիգրան Սարգսյանը մի շարք կոնցեպտուալ հարցեր ուներ, և այդ հարցերի վերաբերյալ իմ պատկերացումներն էր ուզում իմանալ։ Ես լսեցի հարցերը և ասացի, որ պատասխանների շուրջ կմտածեմ: Հարցերն ավելի շատ տեսական ոլորտին էր վերաբերվում, քան թե գործնական։ Կոնցեպտուալ լուծումներ, մի քիչ ավելի փիլիսոփայական շեշտադրումներ արեց Տիգրան Սարգսյանը, և այդ հարցերի շուրջ ասաց, որ շատ հետաքրքիր կլինի իմ տեսակետն իմանալ: Նա արեց ոչ թե հարցեր, այլ հարցադրումներ և ասեց, որ ակնկալում է այդ հարցադրումների շուրջ իմ տեսակետներն իմանալ։ Ես ասեցի՝ կմտածեմ, որովհետև հարցերն ընդ որում վերաբերվում են հասարակական հարաբերությունների որոշակի մակարդակին, որակին, ձևին, այդ թվում նաև խորհրդարանական քննարկումներին, այդ թվում՝ թե ինչպես ենք մենք պատկերացնում այն հասարակական ճգնաժամը, որն առկա է այսօր Հայաստանում, ինչպես ենք պատկերացնում այդ ճգնաժամի հաղթահարումը, ոչ թե՝ ով ինչ անելու իմաստով։ Նախ՝ տեսական, թե ինչպես ենք պատկերացնում, ինչ տրամաբանության մեջ պետք է լինի դա։ Ես ոչ մի բան չեմ ասել իրեն, ես ուղղակի լսել եմ նրան։ Առաջադրված հարցերը հարցերի շատ լայն շրջանակ են, և այդ հարցերը «այո» կամ «ոչ» պատասխան ենթադրող հարցեր չեն, դրանք հարցեր են, որոց շուրջ մտածում ենք մենք բոլորս՝ անկախ նրանից՝ ինչ–որ մեկը նման հարցադրում անո՞ւմ է, թե՞ ոչ»:
Ինչի՞ շուրջ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու վարչապետը (տեսանյութ)
Քիչ առաջ համացանցում է հայտնվել մի նյութ, որտեղ բավական ջերմիկ մթնոլորտում ԱԺ դահլիճում իրար հետ զրուցում են Նիկոլ Փաշինյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Դատելով «Ա1+»-ի տեսանյութից՝ դա ոչ այնքան նման է զրույցի, որքան վարչապետի կողմից արվող «ինստրուկտաժի»:
Վարչապետի կողմից հրահանգավորվելուց հետո հայտնվելով լրագրողների շրջափակման մեջ և ընկնելով նրանց հարցերի տարափի տակ՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շփոթված փորձում է պատասխանել հարցին, թե ինչ էր քննարկում «թունդ ընդդիմադիրը» վարչապետի հետ։ Նիկոլը պատասխանում է.

Սևակ Մինասյան