Տիգրան Սարգսյանի խոստովանությունը. «Մեր մեղքերն այնքան շատ են»
Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրել է Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցությունը պառակտելու համար։
–Ես պաշտոնապես մեղադրում եմ ձեզ դատական համակարգի ոչնչացման մեջ, քանի որ դո՛ւք և ձեր վերադասնե՛րն ամեն ինչ անում եք, որ դատարանները անկախ վճիռ չկայացնեն։ Դուք խառնվում եք քաղաքական կուսակցությունների ներքին կյանքին։ Դուք ամեն կերպ աջակցում եք ՍԴՀԿ–ի պառակտմանը,–դիմելով Տիգրան Սարգսյանին՝ հայտարարել է Լյուդմիլա Սարգսյանը։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը պնդել է, թե այդ մեղադրանքներն անհիմն են։
–Մեր մեղքերն այնքան շատ են, մեր բացթողումներն այնքան շատ են, խոսեք մե՛ր մեղքերի մասին։ Խնդրում եմ՝ նման անհիմն մեղադրանքներ չներկայացնել,–խոստովանել է Տ. Սարգսյանը,–ես ազնիվ և անկեղծ ձևով այս պատասխանատու ամբիոնից հայտարարում եմ, որ ՀՀ կառավարությունը չի միջամտել և չի միջամտելու որևէ քաղաքական ուժի ներկուսակցական խնդիրներին։ Ավելին՝ մենք շահագրգռված ենք, որ ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ։

7or.am