Վահան Հովհաննիսյանը՝ կառավարության անդամներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե այս 2 օրվա ընթացքում իշխանության ծրագիրը պաշտպանելու այնպիսի կրկեսային հնարքներ են օգտագործվել, որ ինքը ցնցված է։
–Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը՝ պարոն Աշոտյանին, նրա կողքին նստած Հրայր Թովմասյանին, մի շարք այլ նախարարների և կառավարության անդամների՝ եթե դուք մի տեղ առանձին ձեր թեկնածությունը դնեք, ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, Հովիկ Արգամիչը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլև կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք, դուք մեր ժողովրդի մեջ չեք կարող մեկ ձայն հավաքել: Ստեղծել եք մի սիստեմ, որտեղ անընդհատ վերարտադրվում եք և մեզ ասում եք, թե դուք հաղթել եք,-հայտարարել է Վ. Հովհաննիսյանը:
Նա նաև անկեղծացել է, որ ավելի լավ է խոսելիս չօգտվի իր գրառումներից, քանի որ խայտառակ բաներ է գրել։

7or.am