2015թ. հունվարի 1-ից Ռուսաստանի հարևան երկրների քաղաքացիները ստիպված կլինեն այնտեղմեկնել արտասահմանյան անձնագրերով։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմանդովսկին:
Ռոմանդովսկին նաև հավելել է, որ դրա համար բոլոր նախադրյալները կան, և ինքը կարծում է, որ Ռուսաստանի գործընկերները դա ճիշտ կընկալեն: Նա ավելացրել է նաև, որ մոսկովյան կայարաններում արտասահմանցիներին կդիմավորեն միգրացիոն անցակետերը: Պաշտոնյան վարչա-կազմակերպական դեպարտամենտին և Միգրացիոն դաշնային ծառայության վարչությանըհանձնարարել է կազմակերպել Մոսկվայում այդ անցակետերի ստեղծման հետ կապված աշխատանքները:
Հիշեցնենք, որ ավելի շուտ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Ռուսաստանի Դաշնություն արտասահմանցիների մուտքի խստացման կարգի օգտին: Նա պարզաբանել էր, որ դա նախևառաջ վերաբերում է միջինասիական հանրապետությունների քաղաքացիներին: Պուտինը չէր բացառել, որ Ռուսաստանը ֆիանանսական աջակցություն կտրամադրի նման փաստաթղթերի պատրաստման համար:
Ռուսատանը այցագրային նոր կարգի կանցնի
2015թ. հունվարի 1-ից Ռուսաստանի հարևան երկրների քաղաքացիները ստիպված կլինեն այնտեղմեկնել արտասահմանյան անձնագրերով։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմանդովսկին:
Ռոմանդովսկին նաև հավելել է, որ դրա համար բոլոր նախադրյալները կան, և ինքը կարծում է, որ Ռուսաստանի գործընկերները դա ճիշտ կընկալեն:
Նա ավելացրել է նաև, որ մոսկովյան կայարաններում արտասահմանցիներին կդիմավորեն միգրացիոն անցակետերը: Պաշտոնյան վարչա-կազմակերպական դեպարտամենտին և Միգրացիոն դաշնային ծառայության վարչությանըհանձնարարել է կազմակերպել Մոսկվայում այդ անցակետերի ստեղծման հետ կապված աշխատանքները:
Հիշեցնենք, որ ավելի շուտ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Ռուսաստանի Դաշնություն արտասահմանցիների մուտքի խստացման կարգի օգտին: Նա պարզաբանել էր, որ դա նախևառաջ վերաբերում է միջինասիական հանրապետությունների քաղաքացիներին:
Պուտինը չէր բացառել, որ Ռուսաստանը ֆիանանսական աջակցություն կտրամադրի նման փաստաթղթերի պատրաստման համար: