«Նրա մասին, ինչ կատարվում է այսօր ԱԺ-ում 1-2 տարի առաջ կարելի էր միայն երազել»
Նրա մասին, ինչ կատարվում է այսօր ԱԺ-ում, 1-2 տարի առաջ կարելի էր միայն երազել: Ամենավառ օրինակը Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին քվեարկությունն էր, որը ցույց տվեց Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի մաքուր պատկերը: Ընդդիմություն` 48, իշխանություն` 57: Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն այսպիսով առաջին անգամ գտնվում են հարյուրտոկոսանոց մեկուսացման մեջ: Նրանք չունեն պատասխաններ, նրանք չունեն քայլեր, նրանք մնացել են միայնակ: Ստեղծված լարվածությանը դիմակայելու համար վարչախմբից պահանջելու է անդադար ուժերի և ռեսուրսների ծախսում, որոնց մեծ մասը, սակայն արդեն իսկ վատնվել է տոկոսները խփելու և տոկոսները պահելու գործում: Հավատացեք, միայն այս վիճակի պահպանումը կարող է մաշեցնել, քայքայել ու հասցնել ռեժիմին կործանման, իսկ, եթե սրա հետ մեկտեղվեն նաև հակաիշխանական ուժերի միասնական ու ակտիվ գործողությունները, ապա Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն ու Հայաստանի ազատագրումը տեղի կունենա շատ ավելի շուտ, քան մենք կարծում էինք:

Արեգ Գևորգյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregface