Իրանում 9 տարեկան աղջիկներին օրենքով կթույլատրվի ամուսնանալ
Երբ Սաուդյան Արաբիան երեք ամիս առաջ հայտարարեց, որ այսուհետ 10 տարեկան աղջիկներին կթույլատրվի ամուսնանալ, Իրանը որոշեց ավելի հեռուն գնալ և իջեցնել տարիքային սահմանափակումը: Իրանական քրիստոնեական «Մոհաբաթ» լրատվական ծառայության հաորդմամբ՝ մեջլիսի պատգամավոր Մոհամեդ Ալի Իսֆենանին հայտարարել է. «Մենք պետք է 9 տարեկանը համարենք որպես սեռական հասունության համապատասխան տարիք և թույլատրենք ամուսնությունները, հակառակ դեպքում դա հակասության և մարտահրավեր կլինի Շարիաթի օրենքների տեսանկյունից»: Իրանցի պատգամավորը, պատմական էքսկուրս կատարելով, հիշեցնում է, որ մինչև հեղափոխությունը, երբ սահմանադրությանհամաձայն մինչև 16 տարեկան աղջիկներին չէր թույլատրվում ամուսնանալ, ծնողները փորձելով շրջանցել օրենքը՝ ստիպված էին լինում կեղծել իրենց դստրերի ծննդյան վկայականները:
Հեղափոխությունունից հետո սեռական հասունացման տարիքը աղջիկների համար դարձավ 9, իսկ տղաների համար 15: Մոհաբադ Լրատվական գործակալությունը, հղում անելով վիճակագրությանը, հայտնում է, որ անցած շաբաթների ընթացքում 10 տարեկանից ցածր 75 աղջիկ ստիպված է եղել ամուսնանալ տարիքով ավելի մեծ տղամարդկանց հետ, իսկ 4000-ից ավելի դեպքերում թե՛ հարսը, և թե՛ փեսան եղել են 14 տարեկանից փոքր: Պատգամավորը նաև տեղեկացնում է, որ ներկայիս քաղաքացիական իրավունքի համաձայն, որը ընդունվել է 1970-ականների վերջերին, մինչև հեղափոխությունը 10 տարեկանից փոքր երեխաների ամուսնությունը որակում է որպես «ապօրինի և ոչ իսլամական»: Այժմ սպասվում է, որ Իրանական խորհրդարանը` մեջլիսը, կքվեարկի քաղաքացիական իրավունքում փոփոխություններ կատարելու օգտին, որպեսզի այն համապատասխանեցվի Շարիաթի օրենքներին: Կանանց լուրերի ցանցը հաղորդում է, որ ամեն տարի ամբողջ աշխարհում 18 տարեկանից փոքր ավելի քան 10 մլն աղջիկ է ամուսնանում հաճախ առանց իր համաձայնության և իրենցից ավելի մեծահասակ տղամարդկանց հետ: Բրիտանիայի պառլամենտի անդամ բարոնուհի Ջեննի Թոնգը անդրադառնալով հարսնացու-երեխաների հարցին՝ այն մտահոգիչ խնդիր համարեց մայրական մահացության տեսանկյունից: Բարոնուհին հիշեցրեց 2-3 տարի առաջ անցկացված հետազոտության արդյունքների մասին, նշեց, որ մայրական մահացության դեպքերի մեծ մասը պայմանավորված է մանկական տարիքի ամուսնություններով, քանի որ երիտասարդ աղջիկների մարմինը պարզապես դեռ պատրաստ չէ ծննդաբերության համար: Նա պատմեց մի երիտասարդ աղջկա մասին, ով Եմենում 8 տարեկան հասակում ծնողներրի դրդմամբ 45-50 տարեկան տղամարդու հետ ամուսնանալուց հետո մահացել էր տղամարդու հետ առաջին շփումից հետո առաջացած արյունահոսության հետևանքով:
Իրանում 9 տարեկան աղջիկներին օրենքով կթույլատրվի ամուսնանալ
Երբ Սաուդյան Արաբիան երեք ամիս առաջ հայտարարեց, որ այսուհետ 10 տարեկան աղջիկներին կթույլատրվի ամուսնանալ, Իրանը որոշեց ավելի հեռուն գնալ և իջեցնել տարիքային սահմանափակումը:
Իրանական քրիստոնեական «Մոհաբաթ» լրատվական ծառայության հաորդմամբ՝ մեջլիսի պատգամավոր Մոհամեդ Ալի Իսֆենանին հայտարարել է. «Մենք պետք է 9 տարեկանը համարենք որպես սեռական հասունության համապատասխան տարիք և թույլատրենք ամուսնությունները, հակառակ դեպքում դա հակասության և մարտահրավեր կլինի Շարիաթի օրենքների տեսանկյունից»:
Իրանցի պատգամավորը, պատմական էքսկուրս կատարելով, հիշեցնում է, որ մինչև հեղափոխությունը, երբ սահմանադրությանհամաձայն մինչև 16 տարեկան աղջիկներին չէր թույլատրվում ամուսնանալ, ծնողները փորձելով շրջանցել օրենքը՝ ստիպված էին լինում կեղծել իրենց դստրերի ծննդյան վկայականները:
Հեղափոխությունունից հետո սեռական հասունացման տարիքը աղջիկների համար դարձավ 9, իսկ տղաների համար 15:
Մոհաբադ Լրատվական գործակալությունը, հղում անելով վիճակագրությանը, հայտնում է, որ անցած շաբաթների ընթացքում 10 տարեկանից ցածր 75 աղջիկ ստիպված է եղել ամուսնանալ տարիքով ավելի մեծ տղամարդկանց հետ, իսկ 4000-ից ավելի դեպքերում թե՛ հարսը, և թե՛ փեսան եղել են 14 տարեկանից փոքր:
Պատգամավորը նաև տեղեկացնում է, որ ներկայիս քաղաքացիական իրավունքի համաձայն, որը ընդունվել է 1970-ականների վերջերին, մինչև հեղափոխությունը 10 տարեկանից փոքր երեխաների ամուսնությունը որակում է որպես «ապօրինի և ոչ իսլամական»:
Այժմ սպասվում է, որ Իրանական խորհրդարանը` մեջլիսը, կքվեարկի քաղաքացիական իրավունքում փոփոխություններ կատարելու օգտին, որպեսզի այն համապատասխանեցվի Շարիաթի օրենքներին:
Կանանց լուրերի ցանցը հաղորդում է, որ ամեն տարի ամբողջ աշխարհում 18 տարեկանից փոքր ավելի քան 10 մլն աղջիկ է ամուսնանում հաճախ առանց իր համաձայնության և իրենցից ավելի մեծահասակ տղամարդկանց հետ:
Բրիտանիայի պառլամենտի անդամ բարոնուհի Ջեննի Թոնգը անդրադառնալով հարսնացու-երեխաների հարցին՝ այն մտահոգիչ խնդիր համարեց մայրական մահացության տեսանկյունից:
Բարոնուհին հիշեցրեց 2-3 տարի առաջ անցկացված հետազոտության արդյունքների մասին, նշեց, որ մայրական մահացության դեպքերի մեծ մասը պայմանավորված է մանկական տարիքի ամուսնություններով, քանի որ երիտասարդ աղջիկների մարմինը պարզապես դեռ պատրաստ չէ ծննդաբերության համար: Նա պատմեց մի երիտասարդ աղջկա մասին, ով Եմենում 8 տարեկան հասակում ծնողներրի դրդմամբ 45-50 տարեկան տղամարդու հետ ամուսնանալուց հետո մահացել էր տղամարդու հետ առաջին շփումից հետո առաջացած արյունահոսության հետևանքով: