ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
2012-ի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Աքորի գյուղից զինված ուժեր զորակոչված Սեւակ Ռաֆիկի Թոմոյանը զորակոչի ընթացքում Ալավերդու զինկոմիսարիատից մի քանի անգամ ենթարկվել է բուժզննության հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից:
Դեռեւս մանկական հասակում ունենալով առողջական խնդիրներ՝ քթի կոտրվածք, որը մշտապես դժվարացրել է շնչառությունը, հեւոցներ, գլխացավեր, ճնշման տատանում, որի արդյունքում անընդհատ քթից արյունահոսություն է ունեցել, Սեւակ Թոմոյանը ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Վերջինս, զինվորական ծառայության է անցել ԼՂՀ Մարտունու 36534 զորամասում: Զինվորական երդման արարողության օրը՝ 2013 թ-ի հունվարի 31-ին, առողջական խնդիրների պատճառով, մասնավորապես՝ բարձր ջերմությամբ, տեղափոխվել է բուժկետ: Պարզվել է, որ նա հիվանդացել է ջրծաղիկով եւ նույն օրը ծանր վիճակում տեղափոխվել է Խոջալուի հիվանդանոց, որտեղ տասնչորս օր բուժում է ստացել եւ վերադարձել զորամաս: Զորամասում շարունակվել են այս անգամ էլ ճնշման տատանումները, որի հետեւանքով ուշաթափություն եւ քթի արյունահոսություն է ունեցել:
Հաշվի չառնելով զինծառայողի վիճակը՝ 21 օր հետո նրան ուղարկել են զորամասում հերթապահություն իրականացնելու, սակայն, ընկնելով անձրեւի տակ՝ նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է եւ գրեթե անգիտակից վիճակում տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց: Զինծառայողի մոր՝ Սիրանույշ Թոմոյանի հավաստմամբ՝ ի վիճակի չլինելով համապատասխան բժշկական օգնություն տրամադրել 4-5 օր շարունակ, որդուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ արդեն նա կորցրել է գիտակցությունը վերականդանացման բաժանմունքում եւ թթվածնային բալոնի օգնությամբ գրեթե մահամերձ վիճակում տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ: Բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, թոքերի ձախ խոռոչի մեջ ջուր է հավաքվել եւ առաջացել են բարդություններ: 2013 թ-ի մարտի 13-ին վիրահատել են եւ կատարել են ձախ խոռոչի դրենաժավորում եւ շարունակել դեղորայքային բուժումը: Մի քանի օր վերակենդանացան բաժանմունքում գտնվելուց հետո բուժումը շարունակվել է, իսկ սույն թվականի ապրիլի 15-ին զինծառայողը ուղարկվել է մայրական խնամքի: Մայիսի 2-ին կրկին տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ, որտեղից արդեն երկու օր առաջ դուրս է գրվել, սակայն չի տեղափոխվել զորամաս ՀՀ պաշտպանության նախարարին մոր կողմից հասցեագրված նամակի արդյունքում:
Այժմ գտնվելով Մուրացանի հոսպիտալում՝ Սեւակ Թոմոյանը չի ստանում որեւէ բուժում, սակայն գանգատվում է ընդհանուր թուլությունից եւ վատ շնչառությունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ս. Թոմոյանի առողջական վիճակի վատթարացման մեջ ամբողջովին պատասխանատու է համարում պաշտպանության նախարարությանը, գտնում է, որ չի իրականացվել պատշաճ բժշկական զննություն զինվորական ծառայությանը Ս. Թոմոյանին պիտանի ճանաչելու նպատակով:
Հաշվի առնելով զինծառայողի առողջական վիճակի պարբերական վատթարացումը եւ փաստացի նրա կողմից զինվորական ծառայությանը ոչ պիտանի լինելը՝ պահանջում ենք անհապաղ զորացրել Ս. Թոմոյանին եւ ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներով վերջինիս բուժումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ