Լրահոս

21.01.2011 11:24


Կալիֆորնիայում արտակարգ ֆինանսական իրավիճակ է հայտարարվել

Կալիֆորնիայի նոր նահանգապետ Ջորջ Բրաունը արտակարգ ֆինանսական իրավիճակ է հայտարարել։ Նա խորհրդարանին 45 օր է տրամադրել բյուջեի պակասուրդը (որն արդեն հասել է 25,4 մլրդ դոլարի) վերացնելու միջոցներ հաստատելու համար։

Այսպիսիով, նա երկարաձգել է իրեն նախորդած Առնոլդ Շվարցենեգերի հայտարարած արտակարգ ֆինանսական իրավիճակի ժամկետը։

Նոր նահանգապետը նպատակ է դրել 5 տարում վերացնել բյուջեի պակասուրդը։ Այդ ժամանակահատվածում Բրաունը մտադիր է առանց փոփոխությունների թողնել հարկահավաքության բարձր շեմը, որը հաստատվել էր Շվարցենեգերի օրոք։ Նա նաև առաջարկում է 12,5 մլրդ դոլլար տնտեսել սոցիալական ծառայությունների ֆինանսավորման կրճատման, չունևորների բժշկական ապահովման և բարձրագույն կրթության լրավճարների հաշվին։

Պաշտոնն ստանձնելուց հետո առաջին իսկ ցուցումով Բրաունը կարգադրել է առգրավել 48 հազ. ծառայողական հեռախոսները՝ նպատակ ունենալով տնտեսել տարեկան 20 մլն դոլար։

 

Այս խորագրի վերջին նյութերը