Տնտեսական

22.05.2013 12:57


ԱՄՆ դեսպանը՝ գազի սակագնի մասին

ԱՄՆ դեսպանը՝ գազի սակագնի մասին

Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով համաժողով։ Ընդգծվել է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ, և երկիրը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից, իսկ ոչէներգախնայողական համակարգերի գործածումը սրում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը տնտեսության, մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա խոսել է Հայաստանում սպասվող գազի սակագնի բարձրացումից։

–Հորդորում ենք Ռուսաստանի և Հայաստանի միջև գազի հետ կապված բանակցությունները վարել առավելագույն թափանցիկությամբ։ Հայաստանի կառավարությունը պետք է իր որոշումը կայացնի խորհրդարանի՛ և ժողովրդի՛ հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը որոշակի չի պատասխանել հարցին, թե Ռուսաստանը գազի գնի բարձրացմամբ փորձո՞ւմ է ճնշում գործադրել Հայաստանի վրա։

–Մեկնաբանություն չունեմ Ռուսաստանի շարժառիթների առնչությամբ։ Հայաստանը և Ռուսաստանը գործընկերներ են,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը