Լրահոս

22.05.2013 12:55


Երևանի մետաքսի գործարան. «Լելյլա Ալիևայի և մեր միջև ոչ մի համագործակցություն չի կարող լինել»

Երևանի մետաքսի գործարան. «Լելյլա Ալիևայի և մեր միջև ոչ մի համագործակցություն չի կարող լինել»

Պաշտոնապես հերքում ենք մամուլում տարածված այն լուրերը, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան, Մոսկվայի MOD Design կենտրոնում կայացած իր ցուցահանդեսի զգեստների կտորը գնել է Երևանի մետաքսի գործարանից:

Նման լուրերը վարկաբեկում են մեր անունը և հեռու են իրականությունից: Իհարկե, մեր գործարանը ջանք չի խնայում, որ հայկական մետաքսը արտահանվի ՀՀ սահմաններից դուրս և լավագույնս ներկայացնի հայկական կտորի բազմադարյան պատմությունը: Սակայն դա ամենևին չի ենթադրում, որ մենք պատրաստ ենք համագործակցել Ադրբեջանի հետ. պետություն, որ ամեն կերպ փորձում է հայկականը որպես յուրային ներկայացնել, իսկ հայերի հետ յուրաքանչյուր համագործակցություն՝ դատապարտել: Ի դեպ, Ադրբեջանում արդեն իսկ փորձ է արվում օրինագիծ ընդունել, ըստ որի հայերի հետ ցանկացած շփում կարող է հանցագործություն համարվել:

Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ նման լուրերը պարզապես հերթական ապատեղեկատվությունն են, որոնք վերջերս հաճախակի են տեղ գտնում մեր ԶԼՄ-ներում: Ուստի կո՛չ ենք անում բոլոր լրատվամիջոցներին կիրառել միայն ստուգված տեղեկատվություն:

Երևանի Մետաքսի գործարան

Այս խորագրի վերջին նյութերը