Աշխարհ

07.07.2009 16:43


Բարաք Օբամա. «ԱՄՆ-ը հանդես է գալիս Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանության դիրքերից»

Բարաք Օբամա. «ԱՄՆ-ը հանդես է գալիս Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանության դիրքերից»

-ԱՄՆ-ը հանդես է գալիս Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանության դիրքերից,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Ռուսաստանի էկոնոմիկայի դպրոցում։

2008թ. օգոստոսին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Բացի Ռուսաստանից, երկու պետությունների անկախությունն առայժմ ճանաչել է միայն Նիկարագուան։

-Երկրները պետք է ունենան իրենց առաջնորդները և սահմանների կայունությունը։ Դա վերաբերում է և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին,- ասել է Օբաման։

ԱՄՆ նախագահը նշել է, թե նման ճշմարտությունից հրաժարումը սահմաններում անիշխանության կհանգեցնի։

«Եվ դա կներառի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը և Ուկրաինան։ Ամերիկան ուրիշ երկրի երբեք անվտանգության ինչ-որ համակարգեր չի պարտադրում»,-ընդգծել է Օբաման։

Վրաստանին խաղաղություն պարտադրելուց և Աբխազիայի ու Հյուսիսային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո արևմտյան լրատվամիջոցներում վախ արտահայտվեց, թե հնարավոր է՝ Ռուսաստանը նույն կերպ կվարվի նաև Ուկրաինայի և Ղրիմի հարցում։

Ըստ

Այս խորագրի վերջին նյութերը