Պարոն Աբրահամյան, Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18։00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ: Որպես շահագրգիռ հանրություն և մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ, թե՝ 1) հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ ինչու՞ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում, 2) արդյո՞ք այդ քննարկումը բաց է լինելու և ցանկացողները կարող են մասնակցել, 3) արդյո՞ք ԶԼՄ-ների համար մուտքն ազատ է: Այնուամենայնիվ, առաջարկում ենք Ձեզ ս/թ. մայիսի 23-ին ժամը 18։00-ին նշանակված քննարկման ընթացքում մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին (շահագրգիռ հանրությանը):
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնություն
Բաց նամակ ԱԺ նախագահին
ՀՀ ազգային ժողովի նախագահ
Հ. Աբրահամյանին
Պարոն Աբրահամյան,
Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացվել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18։00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կկազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:
Որպես շահագրգիռ հանրություն և մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ, թե՝
1) հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ ինչու՞ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում,
2) արդյո՞ք այդ քննարկումը բաց է լինելու և ցանկացողները կարող են մասնակցել,
3) արդյո՞ք ԶԼՄ-ների համար մուտքն ազատ է:
Այնուամենայնիվ, առաջարկում ենք Ձեզ ս/թ. մայիսի 23-ին ժամը 18։00-ին նշանակված քննարկման ընթացքում մասնակից դարձնել նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին (շահագրգիռ հանրությանը):
«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնություն