Կարծիք

22.05.2013 11:56


Լուսինե Բադալյան. «մրցանակաբաշխություններում վերջին տարիներին գերակշռում է կլկլոցը»

Լուսինե Բադալյան. «մրցանակաբաշխություններում վերջին տարիներին գերակշռում է կլկլոցը»

Առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել բոլոր մրցանակաբաշխությունները՝ մի քանի պատճառներով.
նախ` այս սարսափելի իրավիճակում ոչ ոք դրա սիրտը չունի.
հետո` մեր երկրում վաղուց չկան լավագույներ. համեմատական կարգով «լավագույն» տիտղոս չեն շնորհում, քանի որ դա ընդամենը վերացնում է ձգտումը և հեղինակազրկում է մշակույթ հասկացությունը.
երրորդ. մրցանակը հեշտ նվաճելն այն դարձնում է մատչելի և, հետևաբար, իմաստազրկում

և վերջում` մրցանակաբաշխություններում վերջին տարիներին գերակշռում է կլկլոցը, իսկ դա տանում է մշակութային անկման ու բարոյազրկման.....
Մշակույթի նախարարության փոխարեն ես տուգանք կսահմանեի ցանկացած կլկլոցի ու անորակության համար ու կարգելեի մուտքը եթեր, ու կտեսնեք, թե ինչ արագ բոլորը կձգտեն կատարելագործվել ու հասնել բարձունքների...

Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը