Որոտանի ՀԵԿ-ը գազի սակագնի սուբսիդավորման համար չի վաճառվի
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ կառավարությունը գազի սակագնի սուբսիդավորման համար չի վաճառի Որոտանի ՀԵԿ-ը: «Սուբսիդավորման համար նման հարց չի քննարկվել: Հիմա կառավարությունը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, քննարկումներ են ընթանում, և այս ամենն ամփոփելուց հետո կհասկանանք, թե ինչ ձևով են այդ խնդիրները լուծվելու, ինչ միջոցներով է սուբսիդավորումը իրականացվելու»,- ասել է նախարարը: Հարցին, թե ինչու կառավարությունը այլընտրանք չստեղծեց, որի պատճառով այժմ Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից, Մովսիսյանն արջագանքեց. «Իսկ այլ տեղից կա՞ նման հնարավորություն»։ Լրագրողների դիտարմանը, թե ինչո՞ւ չի օգտագործվում իրանական գազը, Մովսիսյանը պատասխանեց թե Իրանի գազի գինն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող սակագինը, «հետևաբար այընտրանքային չի կարող այն լինել»: Անդրադառնալով Վրաստանում գազի գնին, թե այն ավելի էժան է, քան առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, նախարարը նշեց, որ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, ուստի Վրաստանը դրա համար ստանում է տարանցիկության գումարներ և էժան գազ:
Որոտանի ՀԵԿ-ը գազի սակագնի սուբսիդավորման համար չի վաճառվի
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ կառավարությունը գազի սակագնի սուբսիդավորման համար չի վաճառի Որոտանի ՀԵԿ-ը:
«Սուբսիդավորման համար նման հարց չի քննարկվել: Հիմա կառավարությունը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, քննարկումներ են ընթանում, և այս ամենն ամփոփելուց հետո կհասկանանք, թե ինչ ձևով են այդ խնդիրները լուծվելու, ինչ միջոցներով է սուբսիդավորումը իրականացվելու»,- ասել է նախարարը:
Հարցին, թե ինչու կառավարությունը այլընտրանք չստեղծեց, որի պատճառով այժմ Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից, Մովսիսյանն արջագանքեց. «Իսկ այլ տեղից կա՞ նման հնարավորություն»։ Լրագրողների դիտարմանը, թե ինչո՞ւ չի օգտագործվում իրանական գազը, Մովսիսյանը պատասխանեց թե Իրանի գազի գինն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող սակագինը, «հետևաբար այընտրանքային չի կարող այն լինել»:
Անդրադառնալով Վրաստանում գազի գնին, թե այն ավելի էժան է, քան առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, նախարարը նշեց, որ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, ուստի Վրաստանը դրա համար ստանում է տարանցիկության գումարներ և էժան գազ: