Լրահոս

22.05.2013 09:51


Սերժ Սարգսյանը Արցախի հարցում համաձայնությո՞ւն է տվել

Սերժ Սարգսյանը Արցախի հարցում համաձայնությո՞ւն է տվել

Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: «Ժողովուրդի» դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դրա անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ժողովուրդը» ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս մասին և ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաև Արցախ:
«Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաներին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- «Ժողովուրդին» փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը:

Այս խորագրի վերջին նյութերը