Մայիսի 21-ին ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքներն է սկսել «Բնապահպանական տվյալների տարածում և փոխանակում ի նպաստ Հարավային Կովկասի տարածաշրջանի» միջազգային գիտաժողովի լիագումար նիստը: Գիտաժողովը կազմակերպված է «Հայաստանում էկոլոգիական տվյալների մշակման ազգային տարաբաշխված միջավայրի ստեղծում և կիրառում» թեմայով հայ-շվեյցարական համատեղ գիտական նախագծի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից: Միջազգային գիտաժողովի մասնակիցները ժամանել են Շվեյցարիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից: Քննարկվել են ժամանակակից գործիքներ` շրջակա միջավայրի եւ աշխարհագրական գործընթացների վերաբերյալ, տվյալներ ստանալու հնարավորությունները, տարածաշրջանային շահի եւ հնարավոր համագործակցության հարցերը: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 22-ին:
Միջազգային գիտաժողով ԳԱԱ-ում