Լրահոս

22.05.2013 08:29


Շառլ Ազնավուրը մտադիր չէ թուրք երեխա որդեգրել

Շառլ Ազնավուրը մտադիր չէ թուրք երեխա որդեգրել

Մոտ երկու տարի է անցել Թուրքիայի աղետալի երկրաշարժից, սակայն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ մեծն Շանսոնիեն ցանկանում է թուրք երեխա որդեգրել։ Շառլ Ազնավուրի մամլո խոսնակ Ֆեդերիկ Դյուպոն պաշտոնապես հերքում է այս ապատեղեկատվությունը և հայտարարում, որ Շանսոնիեն նման մտադրություն չունի։ Նա պարզապես խորապես ցավել է երկրաշարժից զոհված թուրք երեխաների համար՝ նշելով, որ «երեխան մնում է երեխա, ու ցանկացած փոքրիկի մահ ցավալի է, և միևնույն է ՝ երեխան հայ է, թուրք, պարսիկ թե ֆրանսիացի»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, լրանում է լեգենդար երգչի 89–ամյակը, և Ֆրանսիայում ու Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։

«Շառլ Ազնավուր» հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը