2008 մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչեւ չեն պատժվել մարդասպանները եւ նրանց հրաման տված պաշտոնյաները: Մարտի 1-ի հանցագործությունը ջրբաժան է ստեղծել ժողովրդի եւ պետական իշխանության միջեւ: Որեւէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել եւ վայելել ժողովրդի վստահությունը, եթե մինչեւ վերջ պարզված չլինեն սպանությունների հանգամանքներն ու պատժված չլինեն հանցագործները: Այդ է պատճառը, թե ինչու Հայ Ազգային Կոնգրեսը հետեւողականորեն հետապնդում է մարտի 1-ի բացահայտման դատը:
Իրավապահ մարմինների ապօրինություններն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու՝ Կոնգրեսի օրինագիծը ստացավ հանրության եւ խորհրդարանում ներկայացված ուժերի լայն աջակցությունը: Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը ստանձնելու հետեւանքները, ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք տվեց, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները եւ հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո, նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: Հայ Ազգային Կոնգրեսը ղեկավարվելով ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտության գիտակցումով, ինչպես նաեւ ընդդիմախոսների դիրքորոշումը որեւէ տրամաբանական հիմնավորումից զրկելու նպատակով, համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին:
Մայիսի 20-ին երկարատեւ բանակցություններից հետո ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները, առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից եւ օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործության եւ նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը:
Ըստ էության, Հայ Ազգային Կոնգրեսը, ելնելով հանրության շահերից եւ ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը, առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ: Վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող, անհուսալի մի քաղաքական ուժի հետ: Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը, ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ամբողջ հանրությանը, որի առջեւ պարտավորվել էր նպաստել մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը: ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որեւէ բանակցություն անիմաստ է: Այսուհետեւ զարմանալի չէ, որ անգամ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ձեռք է բերել անհուսալի գործընկերոջ համբավ:
Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ նիստում