Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները Հայաստանում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հրավիրում է «Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները» թեմայով սեմինար/քննարկմանը, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 16:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկի «Արամե» սրահում:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.
Ռազմաարդյունաբերական ոլորտը` որպես տեխնոլոգիական ոլորտի զարգացման լոկոմոտիվ
Միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումը Հայաստան. Դրական և բացասական կողմերը
Մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների ներդրումները համալսարաններում
ԱՆԵԼ ծրագիրը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը կտեղափոխի աշխարհի լավագույն տեխնոլոգիական համալսարանների շարքը
Ինժեներությունը սկսվում է դպրոցից
ԽՍՀՄ մասնագետները` որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի չբացահայտված գանձերը
Սեմինարն անց է կացվում «ՏՏ զարգացման հայեցակարգի մշտադիտարկում»ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է ԻՏՁՄ կողմից Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները Հայաստանում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հրավիրում է «Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները» թեմայով սեմինար/քննարկմանը, որը տեղի կունենա մայիսի 22-ին, ժամը 16:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկի «Արամե» սրահում:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.
Սեմինարն անց է կացվում «ՏՏ զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է ԻՏՁՄ կողմից Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել` զանգահարելով 010-54-88-81/82/ հեռախոսահամարով կամ ուղարկելով մասնակցի տվյալները (Անուն-ազգանուն, լրատվամիջոցի անվանում, կոնտակտներ) [email protected] էլեկտրոնային հասցեին: